24-ժամյա մարաթոնի անհաջող վերջաբանը. Գորոյանի թիմը 5-րդն է դասում (տեսանյութ)24-ժամյա մարաթոնի անհաջող վերջաբանը. Գորոյանի թիմը 5-րդն է դասում (տեսանյութ)

24-ժամյա մարաթոնի անհաջող վերջաբանը. Գորոյանի թիմը 5-րդն է դասում (տեսանյութ)

29.05.16 21:17
24-ժամյա մարաթոնի անհաջող վերջաբանը. Գորոյանի թիմը 5-րդն է դասում (տեսանյութ)

AMG-Team Black Falcon-ի հաղթանակով Գերմանիայի Այֆել լեռներում՝ Nurburgring Nordschleife լեգենդար մրցուղում ավարտվեց ADAC-ի հովանու ներքո անցկացվող Նյուրբուրգրինգի 24 ժամի մրցարշավային ուիք-էնդը՝ Adac Zurich 24h-race-ը:

№24 էկիպաժը, որի կազմում հանդես էին գալիս Բերնդտ Շնեյդերը, Մարո ԷՆգելը, Ադամ Խրիստոդոլուն ու Մանուել Մեցգերը, առավելության հասավ 2-րդ արդյունքը գրանցած AMG-Team HTP-Motorsport-ի նկատմամբ ընդամենը 5,697 վայրկյանով: Այսպիսի արդյունք Նյուրբուրգրինգի հանրահայտ մարաթոնի պատմության ընթացքում չէր գրանցվել:

3-րդը HARIBO Racing Team-AMG-ն էր:

SP3 T դասում հանդես եկող մեր Արթուր Գորոյանի թիմը՝ LMS Engineering-ը, որը Audi TT RS2 մեքենայով մեկնարկել էր փոուլից ու գրեթե ողջ մարաթոնի ընթացքում՝ շուրջ 21 ժամ, դասի առաջատարի դիրքերում էր, միայն տհաճ միջադեպի պատճառով պոդիում չբարձրացավ: Մրցարշավի ավարտի 3.5 ժամ առաջ՝ հենց Գորոյանի մրցերթի ընթացքում Բրյունխենի շրջադարձում Audi TT RS2-ին բախվեց #5 մեքենան: Ուժեղ հարվածի արդյունքում LMS Engineering-ի մեքենան նախ բախվեց պարսպին, ապա՝ դուրս մնաց պայքարից:

Արդյունքում՝ 24-ժամյա մարաթոնում Գորոյանի թիմը միայն 102րդն է բոլոր մեքենաների թվում ու 5-րդը՝ դասում, մինչդեռ 21 ժամ շարունակ պայքարում էր դասում հաղթանակի իսկ բոլոր՝ 158 մեքենաների թվում լավագույն 20-ակում տեղի համար:

Հիշեցնենք, որ LMS Engineering-ը-ում Audi TT RS2-ով Գորոյանից բացի հանդես էին գալիս գերմանացիներ Ուլրիխ Էնդրին ու Ֆիլիպպ Լեյսենը, ամերիկացի Քրիստոֆեր Թայգերը:

Դասում հաղթող է ճանաչվել Subaru Tecnica International-ը` SUBARU WRX STI 1-ով, որն անցել է 121 շրջան ու գրանցել 9:11.340 լավագույն ժամանակը: Հանուն արդարության նշենք, որ Audi TT RS2-ն անցել է 99 շրջան՝ գրանցելով 9:06.294 լավագույն ժամանակը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված