Մոնակոյի գրան-պրին՝ LIVE
29.05.16 16:04
Մեկնարկել է F1-ի օրացույցի ամենայուրօրինակ ուիք-էնդներից մեկի՝ Մոնակոյի էտապի գագաթնակետը՝ Մոնակոյի գրան-պրին...
Մրցուղին նեղ է, դանդաղ, շատ վտանգավոր, այստեղ անցնող մրցարշավն ամենաբարդերի թվին է դասվում...Ու չնայած այդ ամենին՝ բոլորը՝ թե՛ երկրպագուներն ու թե՛ մասնակիցները վայելում են Մոնակոյի գրան-պրիի մթնոլորտը:
Այս վազքուղում արդյունքը կանխագուշակել գրեթե հնարավոր չէ, 1 սխալն էլ արդեն ճակատագրական է, շարժիչի հզորությունը գրեթե չի ազդում արդյունքի վրա, վազանցել պարզապես հնարավոր չէ... Մի խոսքով՝ այստեղ ամեն բան հակասում է F1-ի պահանջներին ու այստեղ F1-ի ոգին այնքա՜ն շատ է...
2016-ին Մոնակոյում փոուլից մեկնարկում է Red Bull-ի արշավորդ Դանիել Ռիկիարդոն: Նրա հետ մեկնարկային 1-ին գծից կմեկնարկի Նիկո Ռոսբերգը Mercedes-ից, 2-րդ գծից կմեկնարկեն Լյուիս Հեմիլթոնն ու Սեբաստյան Ֆետտելը, 3-րդից՝ Նիկո Հյուլկենբերգն ու Կարլոս Սայնցը, 4-րդից՝ Սերխիո Պերեսն ու Դանիիլ Կվյատը, 5-րդից՝ Ֆերնանդո Ալոնսոն ու Վալտերի Բոտտասը, 6-րդից՝ Կիմի Ռայկոնենն ու Էստեբան Գուտյերեսը, 7-րդից՝ Ջենսոն Բաթթոնն ու Ֆելիպե Մասսան, 8-րդից՝ Ռոմեն Գրոժանն ու Քեւին Մագնուսսենը, 9-րդից Մարկուս Էրիքսոնն ու Ջոլիոն Փալմերը, 10-րդից Ռիո Հարյանտոն ու Պասկալ Վերլյայնը, իսկ Մաքս Ֆերստապենն ու ֆելիպե Նասրը կմեկնարկեն փիթ-լեյնից:

