Նյուրբուրրգրինգի 24 ժամը՝ LIVEՆյուրբուրրգրինգի 24 ժամը՝ LIVE

Նյուրբուրրգրինգի 24 ժամը՝ LIVE
28.05.16 18:34
Գերմանական Այֆել լեռներում՝ Nurburgring Nordschleife լեգենդար մրցուղում մեկնարկում է ADAC-ի հովանու ներքո անցկացվող Նյուրբուրգրինգի 24 ժամի մրցարշավը, որը կրում է Adac Zurich 24h-race անվանումը:
Այս մրցարշավին SP3 T դասումմասնակցում է նաեւ մեր Արթուր Գորոյանն, ով հանդես է գալիս LMS Engineering թիմի կազմում՝ Audi TT RS2 մեքենայով:
Որակավորման մրցումներից հետո Գորոյանի էկիպաժը 1-ինն է դասում՝ 9:07.446 արդյունքով ու 55-րդը՝ ընդհանուր հաշվարկում 158 մեքենաների թվում: Դասում 2-րդ արդյունքը գրանցել է SUBARU TECNICA INTERNATIONAL-ը՝ SUBARU WRX STI-ով (9:08.288), իսկ 3-րդը MSC Sinzig e.V. im ADAC-ն է Audi TT-ով (9:21.929):
Նշենք, որ Գորոյանի թիմակիցներն են գերմանացիներ Ուլրիխ Էնդրին ու Ֆիլիպպ Լեյսենը, ամերիկացի Քրիստոֆեր Թայգերը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված