Գորոյանի էկիպաժը 1-ինն է դասում որակավորումից հետոԳորոյանի էկիպաժը 1-ինն է դասում որակավորումից հետո

Գորոյանի էկիպաժը 1-ինն է դասում որակավորումից հետո

28.05.16 14:25
Գորոյանի էկիպաժը 1-ինն է դասում որակավորումից հետո

Այսօր երեկոյան՝ Երեւանի ժամանակով 18:30-ին գերմանական Այֆել լեռներում՝ Nurburgring Nordschleife լեգենդար մրցուղում կմեկնարկի է ADAC-ի հովանու ներքո անցկացվող Նյուրբուրգրինգի 24 ժամի մրցարշավային ուիք-էնդը, որը կրում է Adac Zurich 24h-race անվանումը:

Մարաթոնի մեկնարկային ցանցի 1-ին գծից կմեկնարկեն Mercedes-AMG GT3 միանգամից 2 էկիպաժ՝ HARIBO Racing Team-AMG-ն ու AMG-Team HTP-Motorsport-ը, որոնք որակավորման 2 մրցերթերում գրանցել են համապատասխանաբար 8:25.407 եւ 8:16.311 ու 8:23.811 8:16.490 ժամանակները շրջանում: Այս մեքենաները հանդես են գալիս SP 9 դասում: Նույն դասում հանդես է գալիս նաեւ Նյուրբուրգրինգի թագուհի Սաբինա Շմիցը, ով Frikadelli Racing Team-ի իր թիմակիցների հետ Porsche 991 GT3 R-ով 5-րդն է թե ընդհանուր հաշվարկում ու թե SP9 դասում:

SP3 T դասում հանդես եկող մեր Արթուր Գորոյանի թիմը՝ LMS Engineering-ը Audi TT RS2 մեքենայով 1-ինն է դասում՝ 9:07.446 արդյունքով ու 55-րդը՝ ընդհանուր հաշվարկում 158 մեքենաների թվում: Դասում 2-րդ արդյունքը գրանցել է SUBARU TECNICA INTERNATIONAL-ը՝ SUBARU WRX STI-ով (9:08.288), իսկ 3-րդը MSC Sinzig e.V. im ADAC-ն է Audi TT-ով (9:21.929):

Նշենք, որ Գորոյանի թիմակիցներն են գերմանացիներ Ուլրիխ Էնդրին ու Ֆիլիպպ Լեյսենը, ամերիկացի Քրիստոֆեր Թայգերը:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված