Ծանրորդուհիների հավաքը մեկնարկել էԾանրորդուհիների հավաքը մեկնարկել է

Ծանրորդուհիների հավաքը մեկնարկել է

17.05.16 15:27
Ծանրորդուհիների հավաքը մեկնարկել է

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի սկսել է ծաղկաձորյան հավաքը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կանանց հավաքականը թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ սկսում են հավաքը: Ծաղկաձորի այս հավաքին մասնակցում են Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվող, Եվրոպայի չեմպիոններ Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: Թիմի հետ են նաև Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը: Հավաքականի հետ ընդհանուր մարզում են անցկացնում նաև երիտասարդ և պատանի ծանրորդները:

Հավաքը մեկնարկել է մայիսի 16-ին և կեզրափակվի հունիսի 4-ին:


Աղբյուրը՝ ՀԱՕԿ



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված