Գրիգորյանն ու Հովհաննիսյանն այսօր ռինգ դուրս կգանԳրիգորյանն ու Հովհաննիսյանն այսօր ռինգ դուրս կգան

Գրիգորյանն ու Հովհաննիսյանն այսօր ռինգ դուրս կգան

19.05.16 09:41
Գրիգորյանն ու Հովհաննիսյանն այսօր ռինգ դուրս կգան

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում ՝ ՀԲՖ մամուլի ծառայությունը՝ երեկ տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը:

Հայաստանի 2 ներկայացուցիչները` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը ռինգ դուրս կգան այսօր եւ պայքարը կսկսեն 1/32-րդ փուլից:

Վիճակահանության արդյունքում մեր 2 բռնցքամարտիկներին առաջին փուլում բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված