Ղարաբաղյան չմարած պատերազմը չի խանգարի F1-ի` Բաքվի էտապի անցկացմանըՂարաբաղյան չմարած պատերազմը չի խանգարի F1-ի` Բաքվի էտապի անցկացմանը

Ղարաբաղյան չմարած պատերազմը չի խանգարի F1-ի` Բաքվի էտապի անցկացմանը
04.05.16 16:34
FIA-ի ու F1-ի ղեկավարությունը վստահ են, որ հունիսի 19-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի գրան-պրիի անցկացմանը ռազմական կոնֆլիկտը չի խանգարի:
«Մենք վստահ ենք, որ Եվրոպայի գրան-պրին վտանգված չէ: Մենք FIA-ում հետևում ենք նորություններին, սակայն մրցարշավները քաղաքականությունից դուրս են: Բացի այդ, ինչպես մենք ենք հասկանում, իրավիճակի լարվածությունը մեղմվել է»,-հայտարարել է FIA-ի մամուլի քարտուղարը:
Իսկ F1-ի բոսս Բերնի Էքլսթոունն էլ հայտարարել է, որ Արքայական ավտոսպորտն արդեն բախվել է նման իրավիճակի: «Ես վստահ եմ, որ կոնֆլիկտն իր ազդեցությունը չի ունենա մրցարշավի վրա: Մենք նման իրավիճակ ենք ունեցել Բահրեյնում: Սակայն մենք այս ամենում ներքաշված չենք, F1-ը ոչ ոքի հետ չի պատերազմում»,-ասել է Էքլսթոունը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված