Ռուսաստանի գրան-պրին՝ LIVE
01.05.16 15:54
Րոպեներ անց Սոչի-ավտոդրոմում կմեկնարկի Ռուսաստանի գրան-պրին:
5853մ երկարությամբ 53 շրջան է առջեւում՝ ընդհանուր առմամբ 309.732կմ երկարությամբ: Սա առաջնության 3-րդ ամենաերկար մրցուղին է ու իր ձգվածությամբ զիջում է միայն Սպային ու Սիլվերսթոունին:
Այստեղ 18 շրջադարձ կա՝ 12 աջ ու 6 ձախ: Աէրոդինամիկան կարգավորվում է սեղմման ուժի բարձր մակարդակի վրա:
Առավելագույն արագությունը Սոչիում 320 կմ/ժ է, միջինը՝ 210 կմ/ժ. Արշավորդները գազի ոտնակը լրիվ սեղմած անցնում են շրջանւ 56%-ը, արգելակման ժամանակը՝ շրջանի 10%-ը:Ավտոդրոմն ունի արգելակման 12 գոտի:
1-ին շարքից մեկնարկում Mercedes-ի արշավորդ Նիկո Ռոսբերգը փոուլից, նրա կողքին՝ Վալտերի Բոտտասը Williams-ից:
2-րդ շարքում են Կիմի Ռայկոնենն ու Ֆելիպե Մասսան, 3-րդում ՝ Դանիել Ռիկկիարդոն ու Սերխիո Պերեսը, 4-րդում՝ Սեբաստյան Ֆետտելն ու Դանիիլ Կվյատը, 5-ում՝ Մաքս Ֆերստապենն ու Լյուիս Հեմիլթոնը, 6-րդում՝ Կարլոս Սայնսն ու Ջենսոն Բաթթոնը, 7-րդում՝ Նիկո Հյուլկենբերգն ու Ֆերնանդո Ալոնսոն, 8-րդում՝ Ռոմեն Գրոժանն ու Էստեբան Գուտյերեսը, 9-րդում՝ Քեւին Մագնուսենն ու Ջոլիոն Փալմերը, 10-րդում՝ Ֆելիպե Նասրն ու Պասկալ Վերլյայնը, 11-րդում՝ Ռիո Հարյանտոն ու Մարկուս Էրիքսոնը:

