Արթուր Գորոյանի էկիպաժը 2-րդն էր դասում (լուսանկար)
01.05.16 11:39
Նախօրեին Այֆել լեռներում գտնվող լեգենդար «Նյուրբուրգրինգում» կայացավ VLN նոր մրցաշրջանի 2-րդ՝ DMV 4-Stunden-Rennen 4-ժամյա մրցարշավը, որին SP3T սում B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը մասնակցում էր Audi-ի գործարանային թիմի կազմում:
Audi AUDI TT մեքենայով Գորոյանը թիմակիցների՝ գերմանացիների Ռուդլ Սփելխի ու Ռոլանդ Վաշկովի հետ որակավորվել էր 3-րդը: Անձրեւային մրցարշավի ընթացքում տարատեսակ խնդիրների պատճառով թիմը նախ առաջ թողեց բոլոր մրցակիցներին, սակայն ի վերջո ոչ միայն կարողացավ ետ բերել կորցրածն, այլեւ՝ 1 դիրքով առաջադիմել որակավորման համեմատ: Արդյունքում՝ Գորոյանն ու թիմակիցները 2-րդ ժամանակը գրանցեցին SP3T դասում ու 48-րդը՝ ընդհանուր հաշվարկում 179 մեքենաների թվում:
2 շաբաթ անց Գորոյանը LMS Engeneering Team-ի կազմում Audi TT մեքենայով կմասնակցի ADAC ACAS H&R-Cup-ին: Իսկ եւս 2 շաբաթից կկայանա լեգենդար ADAC Zurich 24h Rennen մրցարշավը՝ Նյուրբուրգրինգի 24-ժամյա մարաթոնը, որին Գորոյանը կմասնակցի նույն Audi TT մեքենայով:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին կայացած VLN-2016 մրցաշրջանի մրցարշավային 1-ին ուիք-էնդը հաջող չդասավորվեց հայ արշավորդի համար: Գորոյանը Opel Astra Opc Cup-ը (Lubner Motorsport-ի 2-րդ էկիպաժն էր դասում) գրանցեց միայն 6-րդ ժամանակը:
Լուսանկարը՝ Artur Goroyan -ի ֆեյսբուքյան էջից

