Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական ուղեգիր նվաճեցԱրսեն Ջուլֆալակյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց

Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց

22.04.16 16:21
Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց

Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ուղեգիր նվաճեց:

Հայ ըմբիշը լավագույն երրորդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոն, գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի եզրափակչում 4:5 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզադովին և դարձավ արծաթե մեդալակիր:

Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում ինչպես եզրափակչի մասնակցիները, այնպես էլ լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ըմբիշները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված