Նյուրբուրգրինգը պատրաստ է ընդունել Գերմանիայի 2017թ-ի գրան-պրին
22.04.16 15:37
1960թ-ից հետո 1-ին անգամ նախորդ տարի F1-ի օրացույցից բացակայեց Գերմանիայի գրան-պրին: Պատճառը բանալ էր. Նյուրբուրգրինգի ղեկավարությունը չկարողացավ FOM-ի հետ պայմանավորվել մրցարշավի անցկացման իրավունքի համար փրոմոութերական վճարի չափի վերաբերյալ:
2016թ-ին գրան-պրին կընդունի Հոքքենհայմրինգը, սակայն չի բացառվում, որ 2017թ-ին գրան-պրին կրկին կարող է Նյուրբուրգ վերադառնալ:
«Ես կուզեի հայտասրարել, որ Նյուրբուրգրինգը նախկինի պես քննարկում է 2017թ-ի Գերմանիայի գրան-պրիի անցկացման հնարավորությունը: Մենք նախկինի պես վստահ ենք էտապի անցկացման հարցում: Եթե հնարավորություն կա՝ առաջնության օրացույց վերադառնալ, ապա մենք կուզեինք օգտվել դրանից»,-ասել է ավտոդրոմի ներկայացուցիչը:
Նշենք, որ վերջին անգամ Նյուրբուրգրինգը F1-ի էտապ է ընդունել 2013 թ-ին: Այդ մրցարշավում հաղթեց Սեբաստյան Ֆետտելը, պոդիումի վրա էին նաեւ Կիմի Ռայկոնենն ու Ռոմեն Գրոժանը:

