Ռոսբերգը՝ Չինաստանի գրան-պրիի հաղթողՌոսբերգը՝ Չինաստանի գրան-պրիի հաղթող

Ռոսբերգը՝ Չինաստանի գրան-պրիի հաղթող
17.04.16 12:12
Mercedes-ի արշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով ավարտվեց Չինաստանի 2016թ-ի գրան-պրին:
Գերմանացին Շանհայում տոնեց մրցաշրջանում իր 3-րդ, անընդմեջ 6-րդ ու կարիերայի 17-րդ հաղթանակը: 2-րդը եզրագիծը հատեց Ռոսբերգի հայրենակից Սեբաստյան Ֆետտելը Ferrari-ից: Իսկ 3-րդ հորիզոնականում Դնանիիլ Կվյատն էր Red Bull-ից: Ի դեպ, սա Կվյատի կարիերայի 2-րդ պոդիումն էր:
Աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը միայն 7-րդն էր: Նշենք, սակայն, որ Հեմիլթոնը մեկնարկել էր վերջին դիրքից:
Հետաքրքիր է, որ 2011թ-ի Եվրոպայի գրան-պրիից հետո 1-ին անգամ մրցարշավի եզրագծային շախմատաձեւ դրոշակը տեսան մեկնարկած բոլոր արշավորդները ու 1 շրջանից ավել ոչ ոք չպարտվեց:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված