Փոուլը Ռոսբերգինն էՓոուլը Ռոսբերգինն է

Փոուլը Ռոսբերգինն է
16.04.16 12:45
Mercedes-ի արշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով ավարտվեցին Չինաստանի գրան-պրիի որակավորման մրցումները:
Սա գերմանացու 1-ին փոուլն էր ընթացիկ մրցաշրջանում ու 23-րդը՝ կարիերայում: Նրա հետ մեկնարկային ցանցի 1-ին գծից կմեկնարկի Red Bull-ի արշավորդ Դանիել Ռիկիարդոն: 3-րդը Կիմի Ռայկոնենն է Ferrari-ից: Աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի բոլիդը որակավորման մրցումների առաջին սեգմենտի վերջում կորցրեց հզորությունը՝ ERS-ի հետ կապված խնդիրների պատճառով: Արդյունքում, բրիտանացին ժամանակ չգրանցեց:
Բացի Հեմիլթոնից եւս 1 արշավորդ ժամանակ չգրանցեց: Խոսքը Պասկալ Վերլյայնի մասին է, ով 1-ին սեգմենտում կոտրեց մեքենան:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված