Հայ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշներն ու մրցավարական անարդարությունները ԹուրքիայումՀայ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշներն ու մրցավարական անարդարությունները Թուրքիայում

Հայ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշներն ու մրցավարական անարդարությունները Թուրքիայում

15.04.16 20:48
Հայ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշներն ու մրցավարական անարդարությունները Թուրքիայում

Թուրքիայում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր տեղի ունեցան կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը:

Արդեն հաղորդել ենք, որ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ են տարել, եւ նվաճել են օլիմպիական ուղեգիր, իսկ մեր մյուս 3 մարզիկները` 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն կրեցին ու վաղը կպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի օլիմպիական վարկանիշ:

Չնայած ձեռք բերած 2 վարկանիշների, այնուամենայնիվ Թուրքիայի մրցաշարը չկարողացավ պահպանել բռնցքամարտի արդար մրցավարական կաննոները հայ մարզիկների նկատմամբ:

56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչներն էր: Արդեն առաջին րոպեից ռինգի մրցավարը անհասկանալի կերպով 2 միավոր հանեց մեր բռնցքամարտիկից, իսկ բռնցքամարտում կորցրած 2 միավորը հետ բերելը գրեթե անհնար է: Հիշեցնենք, որ նախորդ փուլում Արամը հաղթել էր թուրք մարզիկին:

64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մեկ գլուխ բարձր էր մրցակցից, սակայն անհասկանալի կերպով միավորները գնում էին հակառակորդին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված