ԵԱ. Կարապետյանը՝ ԵՎրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԵԱ. Կարապետյանը՝ ԵՎրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

ԵԱ. Կարապետյանը՝ ԵՎրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

14.04.16 10:33
ԵԱ. Կարապետյանը՝ ԵՎրոպայի չեմպիոն,  Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Նորվեգիայում շարունակվում է ընթանալ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Երեկ մեդալներով լի օր էր մեր երկրի համար: Հարթակ դուրս եկան 77կգ քաշային ծանրորդները:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանը ուներ 2 ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Ու ինչպես կանխատեսում էինք, օրվա գլխավոր հերոսները դարձան մեր տղաները:

Պոկում վարժությունում Անդրանիկը բարձրացնելով 170կգ և հրելով 197կգ կշռոզ ծանրաձողը, երկամարտի 367կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Տիգրան Մարտիրոսյանն էլ պոկելով 160կգ, հրելով 192կգ, երկամարտի 352կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Իսկապես, մեծ պատիվ էր մեզ համար: Պարգևատրման ժամանակ մեր երկու մարզիկները կանգնեցին պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին ու ծանրամարտի հավաքականին՝ ոսկե ու արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ:

Հավելենք, որ այսօր արդեն հարթակում կլինեն Աղասի Աղասյանն ու Նազիկ Ավդալյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված