Հաղթանակների օր Թուրքիայում
14.04.16 11:22Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական մրցումային օրը հաջող էր հայ բռնցքամարտիկների համար: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 6 հայ մարզիկներից 5-ին հաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ փուլ:
Օրվա մեկնարկային մենամարտում 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվեց Նորվեգիան ներկայացնող Հանսեն Մարիելին:
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի եւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր` Մեծ Բրիտանիան ներկայացնող Պատ Կորմակին:
69 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսին:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը առավելության հասավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,աշխարի բրոնզե մեդալակիր իտալացի Վիչենցո Պիկարդիի նկատմամբ։
56 կգ քաշային Արամ Ավագյանը ,չնայած ճնշող մթնոլորտին, 3։0 հաշվով հաղթեց թուրք Իբրահիմ Գոկցեկին, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը քառորդ եզրափակչում հաղթեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնին:
Օլիմպիական ուղեգրի համար մեր մարզիկներից պահանջվում է հաղթել կիսաեզրափակիչ փուլում: Կիսաեզրափակչում պարտվելու դեպքում մեր բռնցքամարտիկները հնարավորություն կունենան 3-րդ տեղի համար մենամարտ անցկացնել, որը նույնպես կապահովի Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: