ԵԱ. Վանիկ Ավետիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճելԵԱ. Վանիկ Ավետիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

ԵԱ. Վանիկ Ավետիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

13.04.16 11:38
ԵԱ. Վանիկ Ավետիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել

Նորվեգիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Երեկ հարթակ դուրս եկան Վանիկ Ավետիսյանն ու Ռոստամ Կարապետյանը:

Երկամարտի 312կգ արդյունքով Վանիկը գրավեց 5-րդ տեղը: Բայց շատ ավելի ուրախալի էր Վանիկիփոքր բրոնզե մեդալը: Պոկում վարժությունում Ավետիսյանը բարձրացրեց 137կգ կշռող ծանրաձողը, իսկ հրման ժամանակ Վանիկը գլխավերևում պահեց 175կգ կշռող ծանրաձողը, որն էլ նրան հնարավորություն տվեց նվաճել փոքր բրոնզե մեդալ:

Մեր մյուս ներկայացուցիչը՝ Ռոստամ Կարապետյանը երկամարտի 293կգ արդյունքով գրավեց 11-րդ տեղը:

Հավելենք, որ արդեն այսօր հարթակում կլինեն 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը, 77կգ քաշային կարգում ունենք երկու ներկայացուցիչ՝ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Կանանց պայքարում հերթը 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանինն է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված