ԵԱ. Յայլյանն ու Գովելյանը ավարտեցին իրենց ելույթները
13.04.16 10:42Նորվեգիայում այս օրերին ընթանում է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները: Մեր ծանրորդուհիներից արդեն հարթակ են դուրս եկել Աննա Գովելյանն ու Իզաբելլա Յայլյանը:
Ընդհանուր հաշվարկում Աննան երկամարտի արդյունքով զբաղեցրել է 9-րդ տեղը, բայց նշենք, որ B ենթախմբում Գովելյանը եղել է առաջինը: Պոկում վարժությունում մեր մարզուհին գլխավերևում պահել է 78կգ կշռող ծանրաձողը ու հրելով՝ 96կգ, երկամարտի 174կգ արդյունքով Եվրոպայի առաջնությունում գրավեց 9-րդ տեղը:
Մեր մարզուհիներից հարթակ բարձրացավ նաև Իզաբելլա Յայլյանը: Մեր մարզուհին երկամարտի 190կգ արդյունքով գրավեց 10-րդ տեղը: Պոկում վարժությունում Իզաբելլան բավարարվել է միայն 85կգ-ով, իսկ հրման ժամանակ գլխավերևում պահել է 105կգ կշռող ծանրաձողը:
Լուսանկարները՝ Armnoc.am-ի