Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները ԹուրքիայումՀայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Թուրքիայում

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Թուրքիայում

13.04.16 10:11
Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Թուրքիայում

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակում է ընթանալ օլիմպիական վարկանշային մրցաշարը: Ինչպես տեղեկացնում են բռնցքամարտի ֆեդերացիայից, մեր բռնցքամարտիկներից 6-ը դուրս են եկել ¼-րդ եզրափակիչ:

1/8 եզրափակչում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը հաղթեց Բուլղարիան ներկայացնող Սիմեոն Չամովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 56 կգ քաշային Արամ Ավագյանն էլ հաղթելով Գերմանիան ներկայացնող Էլ-Հագ Օմարիին նույնպես դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մեր մարզիկը 3 ռաունդներում էլ առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում են նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանը, Հովհաննես Բաչկովն (64 կգ) ու Անուշ Գրիգորյանը (51 կգ):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված