Գրիգորյանն ու Բաչկովը Թուրքիայում մեկնարկեցին հաղթանակով
10.04.16 12:00Թուրքիայի Սամսուն քաղաքում երեկ մեկնարկել է Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով մեկնարկային մրցամարտում հաղթել է հույն Անտոնիա Պապուցակիին:
1/8 եզրափակչում Անուշը կմրցի Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի հետ: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 11-ին:
Հաղթանակով է մեկնարկել նաեւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Բաչկովի մեկնարկային մրցակիցը Բելգիան ներկայացնող Անտուան Վանաչերեն էր: 1/8 եզրափակչում մեր բռնցքամարտիկը մրցելու է իտալացի Վիչենցո Արեչիայի հետ: Մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 11-ին:
Երեկ ռինգ դուրս եկավ նաեւ 91կգ քաշային Ռաֆայել ՍԻմոնյանը, ով սակայն, նոկաուտով պարտվեց բուլղարացի Կրիստիան Դիմիտրովին: