Միք Շումախերի 1-ին հաղթանակը իտալական F4-ումՄիք Շումախերի 1-ին հաղթանակը իտալական F4-ում

Միք Շումախերի 1-ին հաղթանակը իտալական F4-ում

09.04.16 15:17
Միք Շումախերի 1-ին հաղթանակը իտալական F4-ում

Prema-ի արշավորդ Միք Շումախերն, ով լեգենդար Միքայել Շումախերի որդին է, հաղթանակով է սկսել իր մրցելույթները իտալական Formula 4-ում:

Միզանոյում կայացած էտապում աշխարհի յոթակի չեմպիոնի որդին մեկնարկել է 2-րդ դիրքից, բայց արդեն 5-րդ շրջանումգեղեցիկ մանեւրով արտաքին ռադիուսով շրջանցել է փոուլի սեփականատեր Մարկոս Զիբերտին ու բաց չի թողել առաջատարությունը մինչեւ վերջ:

Սա Շումախերի 2-րդ հաղթանակն էր ֆորմուլաներում: 1-ին հաղթանակը նա տոնեց գերմանական F4-ի դեբյուտային էտապում:

Ընթացիկ մրցաշրջանում կրտսեր Շումախերը մտադիր է զուգահեռ ելույթ ունենալ թե՛ գերմանական ու թե՛ իտալական ֆորմուլաներում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված