Փաշիկ Ալավերդյանը՝ տեխնիկական և մրցավարական հանձնաժողովի անդամՓաշիկ Ալավերդյանը՝ տեխնիկական և մրցավարական հանձնաժողովի անդամ
Փաշիկ Ալավերդյանը՝ տեխնիկական և մրցավարական հանձնաժողովի անդամ
09.04.16 11:20Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ընտրվել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի տեխնիկական և մրցավարական հանձնաժողովի անդամ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կայացած հանդիպման ժամանակ հանձնաժողովի 8 անդամները, այդ թվում և Փաշիկ Ալավերդյանը, պետք է ընտրենին նախագահ: «Ես ցանկություն չունեմ նախագահ ընրվելու, հանձնաժողովի անդամ դառնալն արդեն մեծ ձեռքբերում է»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասաց Ալավերդյանը:
Մինչ այս Հայաստանից վերոնշված հանձնաժողովի անդամներ են եղել Վանդոս Ղարագյոզյանը և Գարուշ Կարապետյանը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված