Բռնցքամարտիկներն, այնուամենայնիվ, մեկնեցին ԹուրքիաԲռնցքամարտիկներն, այնուամենայնիվ, մեկնեցին Թուրքիա
Բռնցքամարտիկներն, այնուամենայնիվ, մեկնեցին Թուրքիա
07.04.16 14:08Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանի և ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեկնեց Թուքիայի Սամսուն քաղաք, որտեղ ապրիլի 7-18-ը կկայանա Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մարզիկներին քաջալերելու և ճանապարհելուն ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Վարկանիշների համար կպայքարեն Արթուր Հովհանիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նիկոլ Հարությունովը (81 կգ), Ռաֆայել Սիմոնյանը (91+ կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված