Պաշտոնական դիրքորոշում. ո՛չ մի Ադրբեջան ու Թուրքիա, զինվոր-մարզիկները կվերադառնան զորամասՊաշտոնական դիրքորոշում. ո՛չ մի Ադրբեջան ու Թուրքիա, զինվոր-մարզիկները կվերադառնան զորամաս

Պաշտոնական դիրքորոշում. ո՛չ մի Ադրբեջան ու Թուրքիա, զինվոր-մարզիկները կվերադառնան զորամաս

05.04.16 12:14
Պաշտոնական դիրքորոշում. ո՛չ մի Ադրբեջան ու Թուրքիա, զինվոր-մարզիկները կվերադառնան զորամաս

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ մեր մարզիկները չեն մասնակցելու օլիմպիական այն վարկանշային մրցաշարերին, որոնք անցնելու են Թուրքիայում ու Ադրբեջանում: Պատճառը վերջին օրերին սահմանում ծավալվող իրադարձություններն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը.

«Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ակնհայտ է դառնում,որ ես՝որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։

Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։Համոզված եմ,որ հայ մարզասերը մեզ կհասկանա։ Եվ բոլոր այն մարզիկները, որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով, կվերադառնան իրենց զորամաս և կանցնեն կանոնավոր ծառայության, որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը»,-ասվում է Արթուր Գևորգյանի հայտարարությունում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված