Ռոսբերգը՝ Բահրեյնի գրան-պրիի հաղթողՌոսբերգը՝ Բահրեյնի գրան-պրիի հաղթող

Ռոսբերգը՝ Բահրեյնի գրան-պրիի հաղթող
03.04.16 20:14
Mercedes-ի արշավորդ Նիկո Ռոսբերգի հաղթանակով ավարտվեց Բահրեյնի գրան-պրին: Գերմանացի արշավորդը իր ետեւում է թողել Կիմի Ռայկոնենին Ferrari-ից ու իր թիմակից, աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին:
Այս մրցարշավում միավորներ վաստակեցին նաեւ Դանիել Ռիկիարդոն, Ռոմեն Գրոժանը, Մաքս Ֆերստապպենը, Դանիիլ Կվյատը, Ֆելիպե Մասսան, Վալտերի Բոտտասն ու Ստոֆֆել Վանդորնը:
Ի դեպ, Վանդորնը, ով միայն 1-ին մրցարշավն էր անցկացնում F1-ում ու իր մանակցության մասին իմացել էր միայն ուրբաթ օրը /արշավորդը փոխարինեց բժիշկների թույլտվությունը չստացած Ֆերնանդո Ալոնսոյին/, McLaren-ի 1-ին միավորը վաստակեց այս մրցաշրջանում:
Ինչ վերաբերում է աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելին, ապա վերջինս մրցարշավից դուրս մնաց դեռ տաքացնող շրջանում. նրա Ferrari շարժիչը այրվեց:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված