Ֆյուրին վնասվածք է ստացելՖյուրին վնասվածք է ստացել

Ֆյուրին վնասվածք է ստացել

29.03.16 17:00
Ֆյուրին վնասվածք է ստացել

Գերծանր քաշային կարգում WBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ վնասվածք է ստացել ու չի կարող պատրաստվել Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշին:

«Ես չեմ կարող մեկնարկել մարզումային ճամբարը, քանի որ վնասվածք եմ ստացել: Ինձ պարզապես պետք է մի փոքր սպասել ու կրկին վերսկսել մարզումներս:

Ես վնասել եմ մեջքս: Այն վնասվածքի ռեցիդիվն է, որն ինձ հետ պատահեց Հյուիին օգնելիս: Վնասվածքը բավական լուրջ է:

սակայն դա ռևանշը հետաձգելու համար պատճառ չէ: Կլիչկոյի թիմն է ուղղակի ձգում ռեզինը: Նրանք չեն առաջարկում օր, որը մենք կարող ենք ընդունել: Եթե մենք չկարողանանք պայմանավորվել, ես ուշադրությունս կդարձնեմ որևէ այլ բանի վրա»,-ասել է Ֆյուրին:

Նշենք, որ Կլիչկո-Ֆյուրի ռևանշ-մենամարտի օրը դեռ հստակեցված չէ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված