Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիանՀավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

26.03.16 13:06
Հավակնորդների մրցաշար. Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսեց միավորը շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Արոնյանը խաղում էր մրցաշարի ֆավորիտներից մեկի` Ֆաբիանու Կարուանայի հետ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 67-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և 4-րդ հորիզոնականում է: Առաջատարները` Ֆաբիանու Կարուանան և Սերգեյ Կարյակինը, ունեն 7 միավոր:

Մարտի 26-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է: 13-րդ տուրում Արոնյանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված