Հավակնորդների մրցաշար. Արոնյանն 1-ին պարտությունը գրանցեցՀավակնորդների մրցաշար. Արոնյանն 1-ին պարտությունը գրանցեց

Հավակնորդների մրցաշար. Արոնյանն 1-ին պարտությունը գրանցեց

22.03.16 10:24
Հավակնորդների մրցաշար. Արոնյանն 1-ին պարտությունը գրանցեց

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց հավակնորդների մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը սևերով խաղում էր աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Ժամեր ձգված պարտիան ավարտվեց 66-րդ քայլին և հնդիկ գրոսմայստերը գերաանցեց Արոնյանին:

Այժմ Արոնյանն ունի միայն 5 միավոր և 3-րդ տեղում է: 5,5 միավոր ունեն Վիշի Անանդը և Սերգեյ Կարյակինը:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Վեսելին Թոփալովի հետ:

Մարտի 22-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված