Գուտյերես. «Մրցարշավները շատ են, իսկ կյանքը` մեկը» (տեսանյութ)Գուտյերես. «Մրցարշավները շատ են, իսկ կյանքը` մեկը» (տեսանյութ)

Գուտյերես. «Մրցարշավները շատ են, իսկ կյանքը` մեկը» (տեսանյութ)

21.03.16 14:21
Գուտյերես. «Մրցարշավները շատ են, իսկ կյանքը` մեկը» (տեսանյութ)

Haas Racing-ի արշավորդ Էստեբան Գուտյերեսը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է Ավստրալիայի գրան-պրիից մի լուսանկար, որն արված է իր ու Ֆերնանդո Ալոնսոյի` 19-րդ շրջանում տեղի ունեցած միջադեպից հետո:

«Մրցարշավները շատ են, իսկ կյանքը` մեկը: Փառք Աստծո, որ մեզ հետ ամեն բան կարգին է»,-գրել է Գուտյերեսը:

Հիշեցնենք, որ մրցաշրջան-2016-ի մեկնարկային՝ Ավստրալիայի գրան-պրին 19-րդ շրջանում ընդհատվեց կարմիր դրոշներով: Պատճառը Ֆերնանդո Ալոնսոյի ու Էստեբան Գուտյերեսի բախումն էր ու դրան հաջորդած վթարը:

Ալոնսոն մեծ արագության վրա հարվածեց Գուտյերեսի Haas-ի ետին անինվին, ապա հարվածեց արգելապատին, օդ թռավ, 2 պտույտ կատարեց ինչից հետո կրկին հարվածեց արգելապատին:

Բարեբախտաբար արշավորդներն ինքնուրույն կարողացան լքել կոկպիտները: Մրցարշավն ընդհատվեց կարմիր դրոշներով, մարշալները մրցուղուց հավաքում էին McLaren-ի արշավորդի բոլիդի մնացորդները, իսկ մնացել էր ոչ այնքան շատ բան:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված