Խուրշուդյանն ու Ալեքսանյանը` Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկության հաղթողներԽուրշուդյանն ու Ալեքսանյանը` Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկության հաղթողներ

Խուրշուդյանն ու Ալեքսանյանը` Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկության հաղթողներ

21.03.16 09:56
Խուրշուդյանն ու Ալեքսանյանը` Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկության հաղթողներ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Ռուբեն Ալեքսանյանը հաղթել են Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկությունում:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը`Կազանում ընթացող Գավաթի խաղարկության կանանց մրցաշարի +75 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկեց 110 կգ, իսկ հրումում՝ 136 կգ, երկամարտի 246 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ Գավաթի խաղարկության հաղթող: Կանանց +75 կգ քաշին մասնակցում էին 3 ծանրորդներ:

Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 189 կգ, իսկ հրումում՝ 241 կգ և երկամարտի 430 արդյունքով դարձավ Գավաթի խաղարկության հաղթող:

Իսկ 94 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը երկամարտի 320 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Հայաստանը Ռուսաստանի նախագահի Գավաթի խաղարկությանը ներկայացել է 3 մարզիկով՝ Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ), Առաքել Միրզոյան (94 կգ) և Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ):

Նշենք, որ ըստ մրցանակային ֆոնտի` յուրաքանչյուր քաշային կարգում հաղթողը ստանում է 5000 ԱՄՆ դոլլար, 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցը` 3000, 3-րդ տեղը` 2000:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված