Պիցցա՞, թե՞ կոկտեյլ. ինչո՞ւ «Մարգարիտա» (տեսանյութ)
17.03.16 13:58
Արշավորդների նախամրցարշավային ավանդական պրեսս-կոնֆերանսի ընթացքում լրագրողներից մեկն աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան ֆետտելին հարցրել է` ինչո՞ւ է վերջինս 2016թ-ի իր մեքենան անվանակոչել պիցցայի պատվին: Հիշեցնենք, որ SF16-H-ը Ֆետտելը կոչել է «Մարգարիտա»:
Հարցը` 12:15-ից
Լրագրող. Սեբաստյան, ինչու և երբ դուք որոշեցիք ձեր նոր մեքենան անվանակոչել ի պատիվ պիցցայի:
Սեբաստյան Ֆետտել` Ես այն պիցցայի պատվին չեմ կոչել: Նախ և առաջ դա կանացի անուն է: Այնպես որ ես կարծում եմ...
Դանիել Ռիկիարդո. Ի՞նչ անուն ես տվել նրան:
Ֆետտել. Մարգարիտա
Ռիկկիարդո. Ախր դա կոկտեյլ է:
Ֆետտել. Ես կարծում եմ, որ եթե մտածես, ապա առաջինը, որ մտքիդ է գալիս, անունն է, ոչ թե պիցցան
Լրագրող. Այդ դեպքում ինչո՞ւ Մարգարիտա:
Ռիկկիարդո. Ախր որովհետև դա պիցցա է:
Ֆետտել. Ոչ, որովհետև դա խմիչք է: Իրականում պատճառները շատ են: Մեզ դուր է գալիս այդ անունը: Ես ամեն տարի իմ մեքենային անուն եմ տալիս: Անցած տարի Եվան էր, այժմ` Մարգարիտան: Մեզ դուր է գալիս:

