Մարգարիտա՜. Ֆետտելի ընտրությունը հայտնի է
17.03.16 10:37
Երեկ երկրպագուների համար վերջապես բացվեցին Ավստրալիայի գրան-պրիի պաշտոնական մուտքերը` այդպիսով մեկնարկ տալով մրցաշրջանի 1-ին ուիք-էնդին:
Բացի այդ, երեկ հայտնի դարձավ Սեբաստյան Ֆետտելի` 2016թ-ի մեքենայի անունը: Գերմանացի արշավորդը, չդավաճանելով իր իսկ ստեղծած բարի ավանդույթին, հերթական անգամ իր մեքենային կանացի անուն է տվել: Ferrrari SF16-H-ը նա «կնքել» է Մարգարիտա:
Ինչպես միշտ` աշխարհի քառակի չեմպիոնը մելբուրնյան սթեյք-հաուսներից մեկում իր իր մեխանիկների ու ինժեներների հետ ընթրել է, քննարկել առավել հարմար տարբերակները: Ի դեպ, Ֆետտելը պնդում է, որ ընտրությունը կանգ է առել «Մարգարիտայի» վրա` ի պատիվ համանուն կոկտեյլի:
Հիշեցնենք, որ Ֆետտելի մոտ բարի ավանդույթ է՝ իր մեքենաներին անվանակոչել աղջիկների անուններով: Այդպես, 2088թ-ին Ֆետտելը իր մեքենան կոչեց «Julie», 2009թ-ին՝ «Kate» ու «Kate's Dirty Little Sister», 2010թ-ին «Randy Mandy»-ն էր ու «Luscious Liz»-ը, 2011թ-ին՝ «Kinky Kylie»-ն, 2012թ-իմ՝ «Abbey»-ն, 2013թ-ին՝ «Hungry Heidi»-ն, 2014թ-ին՝ «Suzie»-ն, իսկ 2015-ին` «Eva»-ն:

