Glory 28. Գրիգորյանը հաղթեց Մոիսեևին ու պարտվեց Սիթսոնգպենոնգին (տեսանյութ)
14.03.16 10:57Մարտի 12-ին Փարիզում կայացավ Glory 28 մրցաշարը, որի շրջանակներում Glory ռինգ վերադարձավ աշխարհում ամենահայտնի թեթևքաշայիններից մեկը` K1-իգործող չեմպիոն Մարատ Գրիգորյանը:
Բելգիաբնակ հայ մարտիկը մասնակցեց կոնտեդերյան քառյակի մրցաշարին, որի հաղթողը հնարավորություն էր ստանում` պայքարել Glory գոտու համար հոլանդացի Ռոբին վան Ռուսմալենի հետ մրցամարտում:
Գրիգորյանի հետ քառյակում տեղ էին գտել Սիտտիչայ Սիթսոնգպինպոնգն ու Դավիդ Կիրիան, ովքեր մրցեցին միմյանց դեմ, ինչպես նաև` Մարատի 1-ին մրցակիցը` անպարտելի Անատոլի Մոիսեևը, ով բառացիորեն վերջին պահին փոխարինեց վնասվածք ստացած Ջիմմի Կուլիբալուն:
Գրիգորյանը մրցավարների միաձայն որոշմամբ` 30:25, 30:25, 30:25 հաշվով 3 ռաունդներում հաղթեց ռուս մարզիկին:
Սակայն արդեն եզրափակչում 29:28, 29:28, 30:27 հաշվով զիջեց Կիրային հաղթած Սիտտիչայ Սիթսոնգպինպոնգին: