Գուրգեն Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալԳուրգեն Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Գուրգեն Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

14.03.16 09:46
Գուրգեն Հովհաննիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ


Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում Հայաստանի 5 ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ անցավ միայն գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով իր առաջին մենամարտում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցչին: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հովհաննիսյանն այսօր կիսաեզրափակիչ փուլում մրցելու է վրացի մարզիկի հետ:

Մեր մյուս մարզիկները՝ 52 կգ քաշային Մնացական Հարությունյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 75 կգ քաշային Վան Մելքումյանը պարտություն կրեցին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված