Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են ԱնապայումՀայ բռնցքամարտիկները մեկնարկել են Անապայում
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են Անապայում
13.03.16 15:04Անապայում մեկնարկել է Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների միջազգային հուշամրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը՝ երեկ ռինգ են դուրս եկել Հայաստանի 6 ներկայացուցիչներ:
1/8 եզրափակիչ փուլում 56 կգ քաշային Վահե Բադալյանը առավելության հասավ Կուբան ներկայացնող մարզիկի նկատմամբ: 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց ռուս մարզիկին, իսկ 75 կգ քաշային Վան Մելքումյանը հաղթեց Վրաստանի ներկայացուցչին: Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան այսօչ:
Հայաստանի ներկայացուցիչներից երեկ պարտություն կրեցին 56 կգ քաշային Սամվել Սողոյանը, 60 կգ քաշային Արման Անտոնյանն ու 64 կգ քաշային Կորյուս Աստոյանը:
Այսօր իրենց առաջին մենամարտերը կանցկացնեն նաեւ 52 կգ քաշային Մնացական Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված