Որակավորման նոր ձևաչափը ներմուծվել է կանոնակարգ
12.03.16 10:34
Երեկ` մարտի 11ին, F1-Ի կոմիսիան միաձայն քվեարկել է FIA-ի ավտոսպորտի գծով Համաշխարհային խորհրդի վերջին սեսսիայի ընթացքում ընդունված որակավորման կանոնակարգի օգտին: Որակավորման նոր ձևաչափի մասին մենք բազմիցս տեղեկացրել էինք: Այն ենթադրում է հետևյալը:
1-ին սեգմենտ
-ընդհանուր ժամանակը` 16 րոպե
-7 րոպեից հետո ամենադանդաղ արշավորդը լքում է պայքարը:
-դրանից հետո յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ պայքարը հաջորդաբար լքում են ամենադանդաղները
-ընդհանուր պայքարը լքում է 7 արշավորդ, մնում են 15-ը:
2-րդ սեգմենտ
-ընդհանուր ժամանակը` 15 րոպե
-6 րոպեից հետո ամենադանդաղ արշավորդը լքում է պայքարը:
-դրանից հետո յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ պայքարը հաջորդաբար լքում են ամենադանդաղները
-ընդհանուր պայքարը լքում է 7 արշավորդ, մնում են 8-ը:
3-րդ սեգմենտ
-ընդհանուր ժամանակը` 14 րոպե
-5 րոպեից հետո ամենադանդաղ արշավորդը լքում է պայքարը:
-դրանից հետո յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ պայքարը հաջորդաբար լքում են ամենադանդաղները
-վերջին 1.5 րոպեում պայքարում են միայն 2 արշավորդ
Արշավորդների` դուրս մնալու գործընթացը ավարտվում է շախմատաձև դրոշակով:

