Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիովՀավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով

Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով

12.03.16 09:16
Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը մեկնարկել է ոչ-ոքիով

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մոսկվայում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 65-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին:

Միաժամանակ ընթացող պարտիաներում ոչ-ոքի ավարտվեց Կարյակին-Սվիդլեր, Նակամուրա-Կարուանա պարտիաները: Աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշի Անանդը հաղթեց Տոպալովին:

Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի հենց Անանդի հետ: Մյուս զույգերը կկազմեն` Սվիդլեր-Տոպալով, Կարուանա-Գիրի, Կարյակին-Նակամուրա:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված