Երիտասարդ բռնցքամարտիկները կմասնակցեն Պավլյուկովի հուշամրցաշարինԵրիտասարդ բռնցքամարտիկները կմասնակցեն Պավլյուկովի հուշամրցաշարին
Երիտասարդ բռնցքամարտիկները կմասնակցեն Պավլյուկովի հուշամրցաշարին
10.03.16 10:31Մարտի 11-16-ը Անապայում տեղի կունենա Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդ բռնցքամարտիկների միջազգային հուշամրցաշարը, որին Հայաստանը կներկայանա 8 մարզիկով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը` Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մարզիչ Ռուբեն Առաքելյանի գլխավորությամբ Անապա կմեկնեն 52 կգ քաշային Մնացական Հարությունյանը, 56 կգ քաշայիններ Սամվել Սողոմոնյանն ու Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Արման Անտոնյանը, 64 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վան Մելքումյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Մրցաշարին կմասնակցեն շուրջ 20 երկրի ներկայացուցիչներ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված