Թիմերի ընտրությունը հայտնի է (լուսանկար)
09.03.16 18:08
F1-ի 2016թ-ի կանոնակարգի համաձայն Pirelli-ն պարտավոր է արտագնա էտապներից 14 շաբաթ, իսկ եվրոպական էտապներից 8 շաբաթ առաջ հայտնել ռեզինի կազմերը: Դրանից հետո թիմերն ընտրում են կազմերից յուարքանչյուրի կոմպլեկտների քանակը, որոնք իրենք մտադիր են օգատագործել ուիք-էնդի ընթացքում ու տեղեկացնում են այդ մասին FIA-ին, իսկ ֆեդերացիան էլ հաղորդում է Pirelli-ին` որքան անվադող է պետք բերել:
Թիմերի ընտրությունը գաղտնի է պահվում ու հրապարակվում է մրցարշավից 2 շաբաթ առաջ: Այսօր Pirelli-ն հայտարարել է այն մասն, թե որ կազմից քանի կոմպլեկտ են ընտրել թիմերը Ավստրալիայի գրան-պրիի համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Մելբուրնում օգտագործվել են Soft ու Medium կազմերը: Հենց դրանք էլ պարտադիր կլինեն այս տարի, իսկ դրանց 2016-ին ավելացված Supersoft-ը հիմնականը կլինի որակավորման մրցումներում:

