Ռիգա-2016. Գալստյանը պարտվեց 1-ին գոտեմարտումՌիգա-2016. Գալստյանը պարտվեց 1-ին գոտեմարտում

Ռիգա-2016. Գալստյանը պարտվեց 1-ին գոտեմարտում

09.03.16 13:39
Ռիգա-2016. Գալստյանը պարտվեց 1-ին գոտեմարտում

Ռիգայում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օը նույնպես անհաջող դասավորվեց մեր հավաքականի համար: Հայ ըմբշներից այսօր մրցագորգ դուրս եկավ միայն 97կգ քաշային Անդրանիկ Գալստյանն, ով 1/8 եզրափակչում մրցեց թուրք Ֆաթիհ Յասարլու հետ:

Մեր ըմբիշը պարտություն կրեց 10:4 հաշվով: Իսկ Յասարլու` 1/4 եզրափակչում կրած պարտությունն էլ վերջ դրեց հետագայում Գալստյանի` պայքարը շարունակելու հույսին:

Հիշեցնենք, որ նախօրեին առանց մեդալների իրենց մրցելույթներն ավարտեցին նաև 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 86կգ քաշային Շամիր Աթյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված