Բռնցքամարտի հավաքականի ծաղկաձորյան հավաքը մեկնարկեցԲռնցքամարտի հավաքականի ծաղկաձորյան հավաքը մեկնարկեց

Բռնցքամարտի հավաքականի ծաղկաձորյան հավաքը մեկնարկեց
09.03.16 10:17
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարտի 9-20-ը հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:
Ինչպես տեղեձկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը` ծաղկաձորյան հավաքին կմասնակցեն 29 մարզիկ, այդ թվում նաև 4 աղջիկ-բռնցքամարտիկ:
Գլխավոր մարզչին կօգնեն ավագ մարզիչ Արման Հարությունյանն ու աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:
Լուսանկարը` ՀԲՖ ֆեյսբուքյան էջից
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված