Ռիգա-2016. Շամիր Աթյանը կպայքարի բրոնզե մեդալի համարՌիգա-2016. Շամիր Աթյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ռիգա-2016. Շամիր Աթյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

08.03.16 16:03
Ռիգա-2016. Շամիր Աթյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանը ներկայացնող միայն 1 ըմբիշ այսօր երեկոյան հանդես կգա ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրվա եզրափակիչ գոտեմարտերի փուլում:

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Շամիր Աթյանը:

Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 12:1 վաղաժամ հաղթանակ տոնեց մոլդովացի Ալեքսանդրու Չիրտոակայի նկատմամբ, սակայն արդեն 1/4 եզրափակչում 1:6 հաշվով զիջեց Բելառուս ըմբիշ Լաչինաու Ասադուլային: Վերջինս եզրափակիչ չհասավ, ուստի՝ Բարսեղյանն էլ դուրս մնաց հետագա պայքարից:

Գրեթե նույն ուղին անցավ 86 կգ քաշային Շամիր Աթյանը, ով, սակայն, փոքր ինչ հաջողակ գտնվեց: Մեկնարկային գոտեմարտում Աթյանը 10:0 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Լուկաս Ռիեսենի նկատմամբ, իսկ արդեն 1/4 եզրափակչում նույն հաշվով զիջեց ռուս ըմբիշին, ով հասավ եզրափակիչ՝ Աթյանին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար նախ սփոփիչ գոտեմարտերում, ապա՝ եզրափակիչներում:

Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 8:5 հաշվով հաղթեց սլովակ Ռենե Մատեժովին ու այսօր երեկոյան՝ 21:00-ին կգոտեմարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, ուկրաինացի Իբրահիմ Ալդատովի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված