Ռիգա-2016. 1-ինը մրցագորգ դուրս կգան Բարսեղյանն ու Աթյանը (LIVE)Ռիգա-2016. 1-ինը մրցագորգ դուրս կգան Բարսեղյանն ու Աթյանը (LIVE)

Ռիգա-2016. 1-ինը մրցագորգ դուրս կգան Բարսեղյանն ու Աթյանը (LIVE)

08.03.16 12:00
Ռիգա-2016. 1-ինը մրցագորգ դուրս կգան Բարսեղյանն ու Աթյանը (LIVE)

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկում է ըմբշամարտի 2016թ-ի Եվրոպայի առաջնությունը:

1-ինը պայքարի են մտնելու ազատոճային ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Ռիգա է մեկնել 7 մարզիկով՝ 57կգ քաշային Գարիկ Բարսեղյան, 61կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյան, 70կգ քաշային Դավիթ Սաֆարյան, 74կգ քաշային Գրիգոր Գրիգորյան, 86 կգ քաշային Շամիր Աթյան, 97 կգ քաշային Անդրանիկ Գալստյան եւ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձե:

Ցավոք, ազատոճայինների հավաքականում օլիմպիակամ միակ ուղեգրի տեր Բերիանիձեն առաջնության նախօրեին վնասվածք է ստացել ու բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:

Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը ազատոճային ըմբիշներից մրցագորգ դուրս կգան 57 ու 86կգ քաշային ըմբիշները:

Մեր Գարիկ Բարսեղյանը վիճակահանությամբ պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի մոլդովացի Ալեկսանդրու Չիրտուական: Հաղթանակի դեպքում Բարսեղյանը 1/4 եզրափակչում կմրցի Ալեկսեյ Բասկակով - Օթարի Գոգավա/Ասադուա Լաչինաու զույգի հաղթողի հետ:

Շամիր Աթյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակչից: Նրա մրցակիցն է շվեյցարացի Մարկո Լուկաս Ռիզենը: Ռիզենի արգելքը հաղթահարելու դեպքում Աթյանը 1/4 եզրափակչում կհանդիպի Շամիլ Խուդիամագոմեդով-Ռենե Մատեյով զույգի հաղթողի հետ:

Mat A

Mat B

Mat C



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված