Autosport. FIA-ի համաշխարհային խորհուրդը հաստատել է որակավորման նոր ձևաչափը
04.03.16 15:05
FIA-ի` ավտոսպորտի Համաշխարհային խորհուրդը Ժնևում այսօր հաստատել է որակավորման մրցումների նոր ձևաչափը` նոկաուտ-համակարգով իր առաջնային տարբերակով: Այս մասին պնդում է բրիտանական Autosport-ը` հղում կատարելով իր աղբյուրներին: Նոր ձևաչափը կգործարկվի արդեն Ավստրալիայում:
Այսօր երեկոյան ակնկալվում է տեղեկության պաշտոնական հաստատումը:
Ահա թե ինչ է ենթադրում որակավորման նոր ձևաչափը.
1-ին սեգմենտ
-ընդհանուր ժամանակը` 16 րոպե
-7 րոպեից հետո ամենադանդաղ արշավորդը լքում է պայքարը:
-դրանից հետո յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ պայքարը հաջորդաբար լքում են ամենադանդաղները
-ընդհանուր պայքարը լքում է 7 արշավորդ, մնում են 15-ը:
2-րդ սեգմենտ
-ընդհանուր ժամանակը` 15 րոպե
-6 րոպեից հետո ամենադանդաղ արշավորդը լքում է պայքարը:
-դրանից հետո յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ պայքարը հաջորդաբար լքում են ամենադանդաղները
-ընդհանուր պայքարը լքում է 7 արշավորդ, մնում են 8-ը:
3-րդ սեգմենտ
-ընդհանուր ժամանակը` 14 րոպե
-5 րոպեից հետո ամենադանդաղ արշավորդը լքում է պայքարը:
-դրանից հետո յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ պայքարը հաջորդաբար լքում են ամենադանդաղները
-վերջին 1.5 րոպեում պայքարում են միայն 2 արշավորդ
Արշավորդների` դուրս մնալու գործընթացը ավարտվում է շախմատաձև դրոշակով:

