Հյուլկենբերգը` 3-րդ օրվա առաջատարՀյուլկենբերգը` 3-րդ օրվա առաջատար

Հյուլկենբերգը` 3-րդ օրվա առաջատար

25.02.16 10:32
Հյուլկենբերգը` 3-րդ օրվա առաջատար

Force India-ի արշավորդ Նիկո Հյուլկենբերգը գրանցեց Կատալունյա ավտոդրոմում անցնող նախամրցաշրջանային թեսթերի 3-րդ օրվա լավագույն ժամանակը: Հյուլկենբերգն իր լավագույն շրջանն անցավ 1.23,110-ում` SuperSoft անվադողերով: Այս ժամանակը 0,3-ով զիջում է Սեբաստյան ֆետտելի` նախօրեին գրանցած արդյունքին:

Գերմանացի արշավորդը առաջինն էր ողջ օրվա ընթացքում` մոտակա մրցակցին գերազանցելով 2.7վ-ով:

Նշենք, որ թեսթային 3-րդ օրը Mercedes-ում կիսեցին աշխատանքները: Մին ճաշը Mercedes W07-ի ղեկին Նիկո Ռոսբերգն աշխատեց, հետո` Լյուիս Հեմիլթոնը:

Հավելենք նաև, որ մեկնարկային 2 օրերի առաջատարությունից հետո խնդիրների բախվեց Ferrari-ն: Թիմի արշավորդ Կիմի Ռայկոնենը առավոտյան սեսսիայի մեկնարկից 3 ժամ անց նոր դուրս եկավ բոքսերից ու անմիջապես վերադարձավ: Մինչ ընդմիջում ֆինն արշավորդը միայն 2 ստուգողական շրջան անցավ, իսկ այ 2-րդ սեսսիայում ամբողջ 70-ն անցավ:

Այսօր արդեն Կատալունյա ավտորդրոմում կմեկնարկի 1-ին թեսթերի վերջին օրը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված