F1-ում որակավորման նոր` դրամատիկ ձևաչափ կգործիF1-ում որակավորման նոր` դրամատիկ ձևաչափ կգործի

F1-ում որակավորման նոր` դրամատիկ ձևաչափ կգործի

24.02.16 12:03
F1-ում որակավորման նոր` դրամատիկ ձևաչափ կգործի

F1-ի թիմերը քվեարկել են մրցարշավային ուիք-էնդը առավել դիտարժան դարձնելու համար կանոնակարգում կատարվելիք փոփոխությունների համար: Առանձնահատուկ ուշադրություն պահանջող նորույթներից մեկը կլինի որակավորման անցկացման ձևաչափը, որը փոփոխման է ենթակա լինելու արդեն այս մրցաշրջանում` մեկնարկային` Ավստրալիայի գրան-պրիից սկսած:

Երեքշաբթի օրը կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունվել`որակավորումն անցկացնել` որոշակի պահերի դրությամբ ամենադանդաղ արշավորդներին որակավորումից դուրս թողնելով: Ընդ որում` ոչ թե սեգմենտների վերջում, ինչպես նախկինում էր, այլ` սեգմենտների ընթացքում:

Ժնևում անցած բազմաժամյա քննարկումներից հետռ թիմերի բոսսերը միաձայն համաձայնություն տվեցին փոփոխություններին: Ճիշտ է` ֆորմալ կարգով դեռ այս փոփոխությունները պիտի հաստատեն նաև սպորտային իշխանության օրգանները, սակայն կասկած չկա, որ FIA-Ի համաշխարհային խորհուրդը մարտի 4-ին կհաստատի նորույթները:

Ահա թե ինչ է ենթադրում որակավորման նոր ձևաչափը.

1-ին սեգմենտ

-ընդհանուր ժամանակը` 16 րոպե

-7 րոպեից հետո ամենադանդաղ արշավորդը լքում է պայքարը:

-դրանից հետո յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ պայքարը հաջորդաբար լքում են ամենադանդաղները

-ընդհանուր պայքարը լքում է 7 արշավորդ, մնում են 15-ը:

2-րդ սեգմենտ

-ընդհանուր ժամանակը` 15 րոպե

-6 րոպեից հետո ամենադանդաղ արշավորդը լքում է պայքարը:

-դրանից հետո յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ պայքարը հաջորդաբար լքում են ամենադանդաղները

-ընդհանուր պայքարը լքում է 7 արշավորդ, մնում են 8-ը:

3-րդ սեգմենտ

-ընդհանուր ժամանակը` 14 րոպե

-5 րոպեից հետո ամենադանդաղ արշավորդը լքում է պայքարը:

-դրանից հետո յուրաքանչյուր 1.5 րոպեն մեկ պայքարը հաջորդաբար լքում են ամենադանդաղները

-վերջին 1.5 րոպեում պայքարում են միայն 2 արշավորդ


Արշավորդների` դուրս մնալու գործընթացը ավարտվում է շախմատաձև դրոշակով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված