ֆետտելը` 2-րդ օրվա առաջատար (ինֆոգրաֆիկա)ֆետտելը` 2-րդ օրվա առաջատար (ինֆոգրաֆիկա)

ֆետտելը` 2-րդ օրվա առաջատար (ինֆոգրաֆիկա)
24.02.16 09:55
Աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետտելը Բարսելոնայում անցնող նախամրցաշրջանային 1-ին թեսթերի 2-րդ օրը կրկին գլխավորեց արձանագրությունը` գրանցելով լավագույն ժամանակը ու կրկին առավոտյան սեսսիայում:
Ֆետտելը ցույց տվեց 1.22,810 ժամանակն, ինչը 2 վայրկյանով բարելավված է նախօրեին գրանցած արդյունքից ու գրեթե համընկնում է Նիկո Ռոսբերգի` լավագույն թեսթային արդյունքի հետ, որ գրանցվել էր նախորդ տարի այս նույն մրցուղում` թեսթերի ընթացքում (1.22,792):
Նշենք, որ անցած մրցատարածության ցուցանիշով առաջատարը թեսթային 2-րդ օրը կրկին Mercedes-ն էր` Նիկո Ռոսբերգը 172 շրջան անցավ, ավելին, քան թիմակիցը երկուշաբթի օրը:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված