Ստրանջա-2016. Անուշ Գրիգորյանը պարտվեց օլիմպիական չեմպիոնին
23.02.16 14:28
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը` Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը:
Վիճակահանության արդյունքում 1/16-րդ փուլում մեր մարզուհին մրցեց 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի հաղթող, Բաքվի Եվրոպական խաղերին չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի մեդալակիր, Անգլիան ներկայացնող Վիրջինա Նիկոլա Ադամի հետ և երեք ռաունդներում էլ զիջեց մրցակցին:
Վաղը ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, և 75 կգ քաշային Արման Հովիկյանը: Մեր բոլոր բռնցքամարտիկներն էլ պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը առաջին մենամարտերը կանցկացնեն քառորդ եզրափակիչում, որոնք տեղի կունենան փետրվարի 25-ին:

