Ֆետտելն` 1-ին օրվա, Հեմիլթոնը` անցած մրցատարածության առաջատարՖետտելն` 1-ին օրվա, Հեմիլթոնը` անցած մրցատարածության առաջատար

Ֆետտելն` 1-ին օրվա, Հեմիլթոնը` անցած մրցատարածության առաջատար
23.02.16 09:26
Աշխարհի քառակի չեմպիոն, Ferrari-ի արշավորդ Սեբաստյան Ֆետտելը գլխավորեց նախամրցաշրջանային 1-ին թեսթերի 1-ին օրվա արձանագրությունը:
Գերմանացի արշավորդը իր լավագույն ժամանակը գրանցեց օրվա 1-ին հատվածում` գրանցելով 1.24,939 ու արձանագրությունում ետ թողնելով Հեմիլթոնին գրեթե կես վայրկյանով: Իսկ ահա վերջինս դարձավ անցած մրցատարածության ցուցանիշով ռեկորդակիր: Աշխարհի գործող չեմպիոնը 156 շրջանց գրանցեց` դա գրեթե 2.5 մրցարշավ է:
Նշենք, որ սեսսիան միայն 1 անգամ է ընդհանտվել կարմիր դրոշներով, երբ մեկնարկային ուղղի վրա Ռոմեն Գրոժանի Haas-ի հակաթևը պոկվեց:
* 2015 թ-ի մեքենա
Այսօր Երևանի ժամանակով 12:00-ին կմեկնարկի թեսթային 2-րդ օրը: Արշավորդների փոփոխություն կլինի Mercedes-ում, Force India-ում, Toro Rosso-ում, McLaren-ում և Haas-ում:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված