Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունըԱվարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

18.02.16 20:19
Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը լավագույններին պարզեցին 105 կգ և 105+ կգ քաշային ծանրորդները:

105 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը (337 կգ): 105+ կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Ռուբեն Ալեքսանյանը (417 կգ):

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը կայացել է փետրվարի 14-18-ը:

ՀԱՕԿ լրատվության բաժին



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված